top of page

Արցախի նախագահը պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին. ինչ փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

May 29, 2021
1 min read

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետապարատը հարմարեցնում է իր շրջապատին։ Նա կրկին անջատում է պետնախարարի և ֆինանսների նախարարի ֆունկցիաները։ Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարական տվեց, այդ պաշտոնում քննարկվում են նախկին ՄԻՊ, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի և ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի՝ Գրիշա Սարգսյանի որդու անունները, իսկ ֆինանսների նախարար կնշանակվի Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից ազատված Վահրամ Բաղդասարյանը։


Ի դեպ, հնարավոր է փոխվի նաև ԱԱԾ տնօրենը՝ նշանակվի վերջերս տնօրենի տեղակալ նշանակված Լյովա Մայիլյանը՝ Մասիս Մայիլյանի եղբայրը»,-գրում է թերթը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page