Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին
- Oct 22, 2021
- 1 min read

Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները:
Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները:
Ազգային պատկանելիությամբ պայմանավորված Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն են իրականացրել:
Արցախում են փաստահավաք առաքելությամբ, համագործակցում են դատախազության, ՄԻՊ գրասենյակի հետ:
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել իրավապաշտպանի ջանքերը և ընդգծել է ստեղծված ծանր պայմաններում քաղաքական բոլոր ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտության մասին:


























Comments