Համաձա՞յն եք, որ ասում են՝ Արցախի հանձնումը ջարդվեց «հարիֆ» Նիկոլի գլխին․ Ղազինյանը՝ Փաշինյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից դուրս հանելուն։ Նա նշեց, որ դա տղամարդուն վայել քայլ չէր։
Ղազինյանը նշեց, որ անվտանգության աշխատակիցներն այդ քայլն արեցին Փաշինյանի այն արտահայտությունից հետո, երբ նա ասաց․ «Լա՛վ են անում, քի՛չ են անում»։
Այնուհետև Արթուր Ղազինյանը նկատեց, որ վերջին տասն ամիսներին Փաշինյանի կողմնակիցներն ասում են՝ «Խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, նախկիններն Արցախը հանձնել էին, ջարդվեց հարիֆի գլխին», ապա հարցրեց, թե արդյոք Փաշինյանը համաձայն է այդ թեզին։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողով է ստեղծվելու, և բոլոր հարցերն այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում կստանան իրենց պատասխանները։
«Կան տարբեր կարծիքներ։ Այո՛, նման կարծիք էլ կա, բայց այդ կարծիքի վերկտորի հետ կապված խնդիր էլ կա։ Գուցե ինչ-որ բան կազմակերպված է։ Մենք արտահերթ ընտրություններ արեցինք այդ դիսկուրսի լուծումը տալու համար։ Եթե դուք ուզում եք այդ դիսկուրսը շարունակել, ես որևէ խնդիր չունեմ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Comments