top of page

Արցախի ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ

Sep 14, 2021
1 min read


Սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտ քաղաքում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ:


Այցի ընթացքում ծանոթացել են նորաբաց մանկապարտեզի շենքային պայմաններին, ապա հատուկ անդրադարձ է կատարվել երեխաների մաքրության, առողջության պահպանման, սննդի առնչվող և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև անձնակազմի՝ երեխաների հանդեպ ցուցաբերվող անհատական վերաբերմունքին։


Տնօրինության կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր կապված մանկապարտեզի խաղահրապարակի բացակայության, խաղալիքների և հետաքրքրաշարժ խաղերի սակավության հետ։


Հանդիպման ավարտին ՄԻՊ ներկայացուցիչները նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են բարձրաձայնված խնդիրները ներկայացնել պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page