Բանակը դիտարկում են հաց ուտելու տեղ, այլ ոչ թե երկրի անվտանգության թիվ մեկ կառույց. Հասրաթյան

Արցախի ՊԲ տեղեկատվությա բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խոսքս ուղղում եմ խաղաղ պայմաններում Հայոց զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցած և այսօր իշխող մեծամասնությունը ներկայացնող դեղնակտուց այն մի քանի պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես «հաց ուտելու և քնելու տեղ», այլ ոչ թե երկրի անվտանգությունն ապահովող թիվ մեկ կառույց...
Ուղղակի անտանելի զգացում ես ունենում, երբ նման մտածողությամբ և որևէ հետագիծ չունեցող այդ արդուկված վզկապավորները մոտենալով ամբիոնին՝ իրենց ամբարտավան կեցվածքով ու սեփական քաշին անհամապատասխան ծանրությամբ փորձում են դասեր տալ դահլիճում նստած այն գեներալ-գնդապետին, ում ծառայության տարիների և մաշած զինվորական համազգեստի թիվն ավելի մեծ է, քան այդ պատահականությունների տարիքը»























Comments