top of page

Ջրամբարներ ենք կառուցելու, որպեսզի հեշտ լինի կառավարել մեր ռեսուրսները․ Բեգլարյան (տեսանյութ)

  • Jul 1, 2021
  • 1 min read

ree

Արցախի ջրային ռեսուրսների անվտանգությանն ուղղված ծրագրի շրջանակում Արցախում կկառուցվեն նոր ջրամբարներ։ Այդ մասին այսօր ֆեյսբուքյան առցանց ասուլիսում ասաց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով Mediahub-ի հարցին, այն է՝ Արցախի ջրային ռեսուրսների զգալի մասն անցավ Ադրբեջանին, ինչպե՞ս են լուծվելու անվտանգության հարցերը։


«Զգալի ծրագրեր են նախատեսված են մի քանի ջրամբարներ կառուցելու համար, որպեսզի ավելի հեշտ լինի կառավարել մեր ջրային ռեսուրսները»,- ասաց Բեգլարյանը։


Ենթակառուցվածքների վերականգնման ու գործարկման մասին Mediahub-ի հարցին պետնախարարը, պատասխանեց, որ էլեկտրաէներգիան գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։


Նրա խոսքով՝ խմելու ջրի խնդիրը նույնպես լուծման ակտիվ փուլում է և տարվա ընթացքում նախատեսվում է այն ամբողջությամբ լուծել։

Մանրամասները՝ տեսանյութում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page