top of page

Արցախի ՏԻՄ ընտրությանը դեռևս մասնակցել է ընտրողների 36,1%-ը

  • Oct 10, 2021
  • 1 min read

Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի  742  ընտրող։


Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:


Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացրել են, որ  ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:


ԱՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 ընտրող կամ ընտրողների 36.1 %:


Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.


Ասկերանի շրջան


Խաչմաչ 143 ընտրողներից 58 կամ 40.6 %


Ծաղկաշատ 102 ընտրողներից 43 կամ 42.2 %


Մարտակերտի շրջան


Նոր Ղազանչի 98 ընտրողներից 46 կամ 46.9 %


Մարտունու շրջան


Հերհեր 399 ընտրողներից 121 կամ 30.3 %


Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page