top of page

Արցախում 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

  • Dec 15, 2021
  • 1 min read

Դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր:


Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:


Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page