top of page

Մեկ տարի առաջ այս օրը «Սմերչ»-ից հրթիռակոծվեց Արցախի ԱԻ պետական ծառայության տարածքը

Oct 2, 2021
1 min read


Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից թիրախավորվել և հրթիռակոծվել է ԱԻ պետական ծառայության վարչական տարածքը, մասնավորապես, հրշեջ փրկարար մասը, հսկիչ անցագրային կետն ու ծառայության պլանավորման և պատրաստման բաժնի մասնաշենքը, մասնակի վնասվել են նաև կենտրոնական ապարատի աշխատասենյակները:


Մեկ տասնյակի հասնող վիրավորներից միայն մեկի՝ հրշեջ-փրկարար Հովիկ Աղաջանյանի կյանքը փրկել չհաջողվեց: Վիրավորվելուց հետո 2 օր անց՝ հոկտեմբերի 4-ին հեռացավ կյանքից:


Ռազմական գործողությունների ընթացքում վնասված շենք-շինությունները ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ զինադադարից անմիջապես հետո վերականգնվել են:


Ծառայության կենտրոնական վարչական տարածքն արդեն վերանորոգվել է, իսկ շրջանային ստորաբաժանումներում՝ շինաշխատանքները շարունակվում են:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page