Արցախից տեղահանված բնակչության 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում
- Jul 16, 2021
- 1 min read

2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր (փաստացի) բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թվաքանակը կազմում է 21615 մարդ կամ 5448 ընտանիք: Նշված թվաքանակի 68.7%-ն ապրում է ՀՀ մարզերում, 31.3%-ը՝ քաղաք Երևանում: Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։ Օպերատիվ շտաբը վերսկսել է իր այցելությունները մարզեր:
Շտաբի կողմից դեպի մարզեր այցելությունները կրելու են պարբերական բնույթ:
댓글