Արցախի խնդրից պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունները․ ԱԽ քարտուղար
Sep 24, 2021
1 min read

«Շատ կարևոր է, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ։ Ընդ որում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տարանջատել Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան»,-այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին՝ Գրիգորյանն ասաց․
«Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակն, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ ԼՂՀ կարգավիճակի հարցը սպասում է իր լուծմանը, և այդ լուծումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»։
Մանրամասները՝ տեսանյութում։























Comments