top of page

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել

  • Dec 28, 2021
  • 1 min read



Դեկտեմբերի 27-ին կատարվել է 121 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 63 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31991 քաղաքացու հետազոտություն, որից 4772-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արձանագրվել է 1 մահ: 73-ամյա մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, 2-րդ աստիճանի շաքարային դիաբետ:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page