Արցախում բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
- Dec 10, 2021
- 1 min read

Դեկտեմբերի 9-ին կատարվել է 481 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 89 վարակակիր: Այդ մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարույունից։
Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27 107 քաղաքացու հետազոտություն, որից 4440-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 2 մահվան դեպք:























Comments