top of page

Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվել. 23 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է

  • Nov 9, 2021
  • 1 min read

Արցախի Հանրապետությունում նոյեմբեր 8-ին կատարվել է 199 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել:


Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր:


Բժիշկները 23 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 81-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18.802 քաղաքացու հետազոտություն, որից 2791-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page