Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով 1 222 անձի հաշմանդամության կարգ է տրվել. «Փաստինֆո»
May 24, 2021
1 min read

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ է տրվել 1 222 անձի։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք, վիրավորում, հիվանդություն ստացած 1 222 անձի սահմանվել է հաշմանդամություն»։ Նրանցից 111-ը ստացել է առաջին կարգի, 348-ը՝ երկրորդ, 763-ը՝ երրորդ կարգի հաշմանդամության կարգ։
Նախարարությունից հավելել են, որ 3,000,000 դրամ միանվագ աջակցություն է տրվում 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին, 2-րդ խմբի դեպքում՝ 2,000,000 դրամ, իսկ 3-րդ խմբի դեպքում սահմանված է միանվագ 1,000,000 դրամ։























Comments