Արծրուն Հովհաննիսյանը նշանակվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փորձագետ
- Nov 9, 2021
- 1 min read

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօրվա նիստին հայտարարեց, որ Արծրուն Հովհաննիսյանը նույն հանձնաժողովի փորձագետ է նշանակվում:
Քոչարյանն ասաց, որ Հովհաննիսյանը հանձնաժողովին կօգնի ռազմական ոլորտի շատ հարցերում, որովհետև նա ոչ միայն դասավանդել է, այլ նաև կյանքի փորձ է անցել Զինված ուժերի ակունքներից սկսած։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հովհաննիսյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով այս աշխատանքին նշել էր՝ բազմաթիվ անելիքներ ու ծրագրեր կան: «Առաջիկայում կլինեն տարբեր հետաքրքիր քննարկումներ, որոնք հենց հանձնաժողովի անդամներն են առաջ քաշելու»,-ասել էր Հովհաննիսյանը:


























Comments