top of page

Մեղադրանք է առաջադրվել Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն․ միջնորդել են կալանավորել նրան

Apr 26, 2021
1 min read

Ապրիլի 22-ին դատախազության դիմաց ակցիա անող քաղաքացիներից 14 անձ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Այդ ակցիան կազմակերպվել էր ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։


Դատախազության շենքի դիմացից բերման ենթարկվածների մեջ է եղել նաեւ ՀՅԴ-ական, քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանի քրոջ որդին՝ Հայկ Հեքիմյանը։ Վերջինիս պաշտպան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ին փոխանցեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

«Ասեմ ավելին՝ տեսագրության մեջ երեւում է, թե ոնց է ոստիկանը երկու եւ ավելի անգամ հարվածում, իմ պաշտպանյալը հակադարձ հարված է հասցնում այդ մարդուն»,-ասաց Բենիկ Գալստյանը։

Փաստաբանի խոսքով՝ այսօր քննվելու է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ, սակայն, դեռեւս անհայտ պատճառներով, դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին մակագրված միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին․

«Այսօր, որ դատական նիստ լինի, պարոն Պողոսյանից կպահանջեմ այդ տեղեկատվությունը, թե ինչո՞ւ է դատավորը փոխվել։ Միջնորդության քննության ժամն այս պահի դրությամբ հայտնի չէ»։


Նյութի աղբյուրը՝ 24news.am


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page