top of page

Անցյալի վատ երևույթներից խոսելով՝ ապագան ավելի լավը չեք դարձնում․ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

  • Sep 13, 2021
  • 1 min read

ree

Անցյալի վատ երևույթներից խոսելով՝ ապագան ավելի լավը չեք դարձնում։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։


Նրա խոսքով՝ իշխանությունը խոսում է նախկինում տեղի ունեցած վատ երևույթների մասին, բայց հիմա էլ դրանք առկա են։


«Դուք խոսում եք երևույթների մասին, որոնցից ավելի վատն ինքներդ եք արել, օրինակ երբ Սյունիք էր մեկնում վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Հայտարարում եք, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին․ ժողովուրդն ո՞վ է՝ քվեարկող մարդիկ։ Հետո էլ ասում եք՝ չէ, գիտեք, ժողովուրդ են միայն նրանք, ովքեր գտնվում են Հայաստանում ու կարող է ընտրել։ Հիմա հարց՝ ազնի՞վ է խոսել ժողովրդի իշխանության մասին»,- ասաց նա։


Ըստ Արծվիկ Մինասյանի՝ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ժողովրդի իշխանությունը վերադառնա ժողովրդին։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page