Մենք շոուի ցանկություն չունենք, պետք է այս իշխանությանը հեռացնենք․ Մինասյան
- Sep 14, 2021
- 1 min read

«Մենք որևէ շոուի ցանկություն չունենք, ուզում ենք մեր ամբողջական ռեսուրսը համախմբել մեր անվտանգության շուրջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս պահին անվտանգությանը սպառնացող առերևույթ վտանգն իշխանությունն է, որը պետք է հեռացվի։
«Եթե նրանք բավարար փաստարկներ կբերեն, որ արտաքին դրսևորման պատճառով է մեր անվտանգությունը վտանգված, ապա մենք դրա դեմ կպայքարենք»,- նշեց նա։
Նա նկատեց՝ իշխանությունն ամեն ինչ անում է կարևոր օրակարգային հարցերից շեղելու համար, բայց ընդդիմությունը պետք է դրա դեմ պայքարի։























Comments