Արևմուտքը լոբբինգ է անում թուրք-ուկրաինական ռազմական դաշինքի կառուցումը

Թուրքիան և Ուկրաինան պատրաստվում են հիմնել ուղղաթիռների սպասարկման կենտրոն: Ռուս-թուրքական proxy war-ը Հարավային Կովկասից արցախյան ճակատից աստիճանաբար տեղափոխվում է Ուկրաինա, որպես ՌԴ-ին սահմանակից երկիր:
Ռուս-ուկրաինական հարաբերությունները սրված են Ղրիմի և Դոնբասի պատճառով: Արևմուտքը զինում է ուկրաինական բանակն ընդդեմ Դոնբասի և Ղրիմի, ուկրաինական բանակի միջոցով ցանկանալով պատերազմի մեջ ներքաշել Մոսկվային, ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքում՝ Սև ծովում թուլացնելու համար: Թուրքիան խորացնում է ռազմատեխնիկական կապերն Ուկրաինայի հետ՝ընդդեմ ռուսական ազդեցության:
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միավորումը ՌԴ-ի հետ զինում է ուկրաինական բանակն, իսկ թուրք-ուկրաինական ռազմական դաշինքը ձեռնտու է Արևմուտքին: Արևմուտքը անգլոսաքսոնական դաշինքը ՌԴ-ի շուրջ ստեղծում է անկայունության օջախներ՝ բուֆերային գոտիներ:
Նշենք, որ Թուրքիան Հարավային Կովկասում հենվում է Ադրբեջանի վրա զինում է ադրբեջանական բանակը, որպեսզի ռուսական կողմին դուրս մղի թե Արցախից, թե Հայաստանից: Անկարայի համար Ուկրաինան նույնպես պլացդարմ է՝ թուլացնելու ռուսական գեոպոլիտիկ դիրքերը: Թուրքիան և Արևմուտքը ցանկանում են կազմաքանդել ՌԴ-ն էթնիկ-կրոնական սահմաններով, Անկարայի համար հետաքրքրություն են ներկայացնում ՌԴ-ի թյուրքախոս, մահմեդական տարածաշրջանները:
ՌԴ-ն թուրք-ուկրաինական ռազմական դաշինքին հակազդելու է Դոնբասն ու Ղրիմն ուժեղացնելով՝այդ տարածաշրջանները վերածելով հզոր ռազմական բռունցքների: ՌԴ-ն՝միջուկային տերություն է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չի համարձակվի ուղիղ ռազմական ագրեսիա սկսել Մոսկվայի դեմ այդ պատճառով Անկարան զինում է ուկրաինական բանակը, որպեսզի այլոց ձեռքերով պայքարի ռուսական գեոպոլիտիկ նկրտումների դեմ:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի























Comments