top of page

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում

Jan 8, 2022
1 min read

Հունվարի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։


Ժամը 00:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 41 խումբը կանչով ժամանել է Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի:


Ոստիկաններն ու քննիչները հոգեբուժարանի մոտ կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 63-ամյա Ա. Բ.-ի դին:


Ըստ նախնական տեղկությունների՝ նա ավտոմեքենայի սրահում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել:


Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page