top of page

Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է Արիության մեդալով․ «Tert.am»

Jul 7, 2021
1 min read


Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով։


Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։


«Արիության մեդալը երեկ հանձնվել է իրեն»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, թե Քյարամյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած արիության համար։


Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 24-ին էլ նա նշանակվեց ՔԿ փոխնախագահի պաշտոնին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page