Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի ղեկավարելու պատերազմի քննիչ հանձնաժողովը. Ղազինյան
Sep 28, 2021
1 min read

Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգում տիրող աղետալի վիճակում ԱԺ պաշտպանության հանձնաժողովը համարժեք չէ։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Ըստ Ղազինյանի՝ տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ պաշտպանությանն ու անվտանգությանը սպառնացող համար մեկ հարցը ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցն է։
«Իշխանությունը որևէ իրավունք չունի պարտադրելու վարքագիծ ընդդիմությանը, և չի կարող ասել, որ ընդդիմության թեկնածուին չի սիրում։ Ընդդիմությունը չի կարող ենթարկվել Անդրանիկ Քոչարյանին ու առաջադրել նրա ուզած թեկնածուին»,- ասաց նա։
Բացի այդ, Արթուր Ղազինյանը նկատեց՝ Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի ղեկավարելու պատերազմի քննիչ հանձնաժողովը։























Comments