top of page

Իշխանափոխության դեպքում, որն անպայման կլինի, կոռուպցիոն բացահայտումների տարափ է լինելու․ Վանեցյան

Oct 9, 2021
1 min read

«Մամուլը գրեց և կան պաշտոնական տվյալներ, որ երկրում իրականացվող ճանապարհաշինությանն անհրաժեշտ պարագաների մի ստվար զանգված մեկ աղբյուրից գնմամբ է իրականացվել։ Նույնիսկ, եթե շատ շտապ է, նախարարը չպետք է որոշի, որ այսինչ ճանապարհաշինարարությունը տալիս է որևէ մեկին»,- 24news.am-ի տաղավարում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։


Վանեցյանի խոսքով՝ մենք ունենք մեկ անձից գնման ընթացակարգով իրականացված միլիարդավոր դրամների գնումներ։


«Կոռուպցիան հենց դա է, եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանը շատ էր սիրում ասել՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ։ Հիմա իրեն եմ ասում՝ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, հենց դա՛ է կոռուպցիան»,- ասաց Վանեցյանը։


Նա համոզմունք հայտնեց, որ այն, ինչ կատարվում է պետական կառավարման համակարգում, պարունակում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր։

«Իշխանափոխության պարագայում, որը մեկ ամսից, երկու ամսից, մեկ տարուց, երկու տարուց՝ անպայման լինելու է, կոռուպցիոն դեպքերի բացահայտման տարափ է լինելու մեր երկրում»։


Մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page