top of page

Արմավիրում արջի քոթոթի սպանության առնչությամբ քրգործ դեռ չի հարուցվել

Jun 5, 2021
1 min read

Արմավիրում արջի քոթոթի սպանության հարցով քրեական գործ չի հարուցվել դեռևս։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Որևէ քրեական գործ չկա հարուցված»,- ասաց նա։


Մայիսի 29-ին մայիսի 29-ին Արմավիրի մարզում գորշ արջի սպանության դեպքի առթիվ ՀՀ շրջական միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչությանը՝ դեպքի մանրամասները ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով։


Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։


«Դեպքը տեղի է ունեցել Արթիկի բաժնի սպասարկման վարչական տարածքում»,- մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page