top of page

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ստիպված կլինի ներողություն խնդրել ՀՅԴ-ից. «Sputnik Արմենիա»

Jul 26, 2021
1 min read



Պատգամավոր Արման Բաբաջանյանը պետք է ներողություն խնդրի «Դաշնակցությունից» հրապարակային վիրավորանքների համար։ Նման որոշում է կայացրել Երևանի դատարանը Ավագ Գաբրիելյանի գլխավորությամբ, հաղորդում է Datalex-ի դատական տեղեկատվության կայքը:

2019 թվականի դեկտեմբերին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ Բաբաջանյանը կուսակցությանը անվանել է «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ»:


Դատարանը բավարարել է կուսակցության Գերագույն մարմնի հայցը և Բաբաջանյանին պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև որպես փոխհատուցում բռնագանձել 1 դրամ:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 օրվա ընթացքում Բաբաջանյանը պետք է ուղիղ եթեր մտնի ֆեյսբուքյան իր էջում և ասի հետևյալ խոսքերը․«Ներողություն եմ խնդրում Դաշնակցությունից և կուսակցության Գերագույն մարմնից ՝ 06.12.2019 թ. Ազգային ժողովի ամբիոնից իմ ելույթում վիրավորական արտահայտությունների համար»։

Բաբաջանյանը պարտավորվում է ուղիղ եթերի տեսանյութը պահպանել իր էջում։

Կա մեկ այլ տարբերակ կա՝ Բաբաջանյանը պետք է ասուլիս հրավիրի առնվազն 4 հեռուստաալիքների մասնակցությամբ, որոնց հեռարձակումը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքում, և ասի նույն տեքստը։


Որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին, սակայն ուժի մեջ է մտնում 15 օրից: Այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում։


Նյութի աղբյուր՝ armeniasputnik.am

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page