top of page

Իրանցիները բոլոր հնարավոր խողովակներով շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ Աբովյան

Oct 2, 2021
1 min read



«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․


«Իրանցիները բոլոր հնարավոր խողովակներով (ռազմական,դիվանագիտական,վերլուծական,քաղաքական) շարունակում են կատաղի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։


Թուրքիան ստեղծված  իրավիճակում բավական զուսպ է առայժմ։

Ռուսաստանը՛իր հերթին  դրական «չեզոքություն է» ցուցաբերում իրանցիների ռազմատենչ կեցվածքի հանդեպ։  

Արևմուտքը առայժմ նույնպես չի շտապում։

Իսրայելը «հեռվից» ուշադիր ուսումնասիրում է իրանցիների նպատակների  «խորությունը»։


Ադրբեջանը՜ հայտարարել է իր բանակում համար մեկ տագնապ և սարսափած փորձում է գուշակել Իրանի հետագա քայլերը։


Իսկ Հայաստանը,ավելի ճիշտ մեր «նեոսուպերգիպերխաղաղասեր» և գերադեկվատ իշխանությունները զբաղված են թուրք֊ադրբեջանական "դրական ազդակների" որսով և «խաղաղութան դարաշրջանի» բացումով։


ՀԳ.Պարզապես հիշեցնենք մեր գերարեստավարժ իշխանությանը ,որ տարածաշրջանային այս «կիլդիմը» պտտվում է Հայաստանի ինքնիշխան տարածքի (Սյունիքի) շուրջ»։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page