Պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում․ Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այժմ, երբ սկզբնական կրքերը հանդարտվել են, մենք պետք է հստակ ամրագրենք, թե ինչ է մեզ սպասվում ապագայում և հասկանանք, թե ինչ ենք անելու:
Կհանձնվենք, կթքենք ամեն ինչի վրա և ամեն ինչ կթողնենք պատահականության հույսի՞ն, թե՞ մենք դեռ ուժ կգտնենք շարունակելու պայքարը՝ փրկելու մեր Հայրենիքը կործանումից կամ այլ կերպ ասած Հայաստանը թուրքական վիլայեթ վերափոխելու վտանգից:
Արդյոք մենք մեր գլուխը կխոնարհե՞նք թուրքական յաթաղանի տակ:
Եվ այսպես, ի՞նչ է մեզ սպասվում:
1․ Թուրքերն ու ադրբեջանցիները սիստեմատիկ կերպով առաջ են մղելու Արցախի Հանրապետության ապալեգիտիմացումը:
2․ Թուրքերը և ադրբեջանցիները համակարգված կերպով փորձելու են գրավել սահմանամերձ բարձունքներն ու տարածքները Հայաստանի սահմանի երկայնքով ռազմավարական կետերում՝ ավելի խորանալով մեր տարածքներում (խոսքը հավանական դելիմետացիայի և դեմարկացիայի մեկնարկի մասին է):
3․ Իսկ Հայասատնի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, միանգամից զուգահեռ առաջ կտանեն ճանապարհների իբր ապաշրջափակման գաղափարը, ինչը իրականում նշանակում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Թուրքիայի վերամիավորոմը «Պանտուրան» ծրագրի իրականացման շրջանակում:
Բացի դրանից՝ ես կարծում եմ, որ ներկայիս կառավարությունը կգնա Թուրքիայի և
Ադրբեջանի հետ հարաբերությունների այսպես կոչված «նորմալացման»: Սա իր հերթին ենթադրում է.
Ա․ Հայ Դատի գաղափարների մերժումն է և թուրքերի հետ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ձևավորումը` իբր Հայոց ցեղասպանության հարցը ուսումնասիրելու համար, ինչը իրականում նշանակում է ցեղասպանության հարցի տեղափոխում «պատմություն» տիրույթ, որն իր հերթին նշանակում է միջազգային հանրության քաղաքական օրակարգից մեզ համար սկզբունքային հարցի դուրս բերում:
Բ․ Իսկ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը ենթադրում է հրաժարում Արցախի անկախության իրավունքից, և իրականում դա կհանգեցնի Արցախի վերջնական կործանմանը և ադրբեջանցիների կողմից Հայաստանի տարածքների մի մասի բռնազավթմանը:
Այս ամենը ոչ մի կերպ չի նշանակում, որ թուրքերն ու ադրբեջանցիները, ի վերջո, մեզ հանգիստ կթողնեն, ընդհակառակը, այդ պլանների իրականացումից հետո փորձ է արվելու տարածքային մասնատել Հայաստանը հարավային թևի երկայնքով և հեռանկարում՝ երկրի ողջ տարածքի երկայնքով: Հիմա հարց. պատրա՞ստ ենք այս ամենին:
Անտարբեր կդիտե՞նք, թե՞ դեռ շատ կամք կունենանք դրա դեմ պայքարելու բոլոր հնարավոր հարթակներում»:























Comments