top of page

Ադրբեջանը լարում է հակառուսական «ռումբը». Աբովյան


ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Ադրբեջանի դեսպան Վագաբզադեի ռուսների հասցեին ուղղված բացարձակ անասնական հայտարարությունների կապակցությամբ կրքերը դեռ չհասցրեցին հանդարտվել, երբ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության արդեն գործող պատգամավոր, ոմն Էլման Մամեդով, շտապեց աննկատ խփել ռուսներին, ասելով, որ «ռուսներից խաղաղապահ դուրս չի գա և առ հասարակ ռուսներին վստահել չի կարելի»։


Անմիջապես նշեմ, որ այս հայտարարությունն արել է իշխող կուսակցության պատգամավորը, այսինքն՝ Իլհամ Ալիևի անմիջական ցուցումով:


Դե ինչ, արդեն պարզ է, որ ադրբեջանցիների հակառուսական հռետորաբանությունը և ռուսաֆոբ քաղաքականությունը համակարգային բնույթ է կրում, ընդ որում վստահ եմ, որ այս ամենն արվում է Թուրքիայի առաջարկությամբ, որն ամեն ինչ անում է Ռուսաստանին Արցախից, իսկ հեռանկարում ՝ տարածաշրջանից դուրս մղելու համար:

Այստեղ կարևոր է նաև ընդգծել, որ փաստացի այն ուժերը, որոնք իրենց հերթին փորձում են Հայաստանում ռուսատյացություն բորբոքել, գործում են բացառապես Թուրքիայի և Ադրբեջանի շահերից ելնելով»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page