Ալիևը հող է նախապատրաստում Հայաստանի և ռուս խաղաղապահների դեմ լայնածավալ սադրանքների համար․ Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հակիրճ ամփոփելու համար ձեր ուշադրությունը հրավիրում եմ երեք հիմնական պոստուլատների վրա, որոնք Իլհամ Ալիևը հնչեցրել է իր վերջին հարցազրույցում:
1-Ալիևը միանշանակ պատրաստվում է ռուսների հետ սրել իրավիճակը:
Հասկանալի է, որ Ալիևը ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ համարձակություն չունի` հակառուսական ռետորաբանության մեջ խոչնդոտները հաշվի չառնելով առաջ գնալու համար, նրանք այս դեպքում են միայն Թուրքիայի կամակատարն են։
2-Ալիևը հող է նախապատրաստում Հայաստանի և ռուս խաղաղապահների դեմ լայնածավալ սադրանքների համար:
3-Ալիևը կրկին անդրադառնում է Հայաստանում ընտրությունների արդյունքներին ՝ եզրակացնելով, որ հայերը, քվեարկելով Փաշինյանի իշխանության վերընտրության օգտին, փաստացի համաձայն են Արցախում ամոթի, հայրենիքի կորստի, թուրքական էքսպանսիայի, հազարավոր հայերի մահվան հետ: Համաձայնել են Հայաստանի մասնատմանն ու ոչնչացմանը»:























Comments