Համոզված եմ՝ ադրբեջանցի դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ սպանել խաղաղ հայ գյուղացուն․ Աբովյան
- Oct 10, 2021
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինչպես հայտնում է հայտնի տելեգրամ ալիքը (Mika Badalyan) ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո ձերբակալել են դիպուկահարին, որը երեկ սպանել էր Արցախում հայ գյուղացուն և «ներողություն» հայտնել ամենաբարձր մակարդակով։
Եթե այս տեղեկությունը ճիշտ է ապա իրականում սա ոչ մի կերպ չի նշանակում,որ ադրբեջանցիները վերջապես որոշել են "մարդ դառնալ" և դադարել հակահայկական քաղաքականությունը, հակառակը։ Ես համոզված եմ,որ ադրբեջանցի դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ սպանել խաղաղ հայ գյուղացուն։
Ուրիշ բան, որ ռուսները հայի սպանությունը չեն համարում «նորմալ» երևույթ, քանզի հեռու են թուրք֊ադրբեջանական վայրենիների ֆաշիստական գաղափարախոսությունից։
Կարծում եմ,որ ռուսները շատ կոշտ պայմաններ են դրել ադրբեջանցիների առջև և վերջիններս ուղղակի ստիպված են եղել արձագանքել։
Հիմա մնաց երկու կարևոր հանգամանք պարզվի։
Դիպուկահարին իրականում ձերբակալել՞ են։
Եթե այո, ապա արդյոք պահանջելու է ադրբեջանցիներից հայկական կողմը, որ մարդասպանին հանձնեն Արցախի իշխանություններին։
ՀԳ. Մեկել, երբ՞ են Ադրբեջանի իշխանությունները ձերբակալելու բոլոր այն ադրբեջանցիներին, որոնք տանջում, սպանում, խոշտանգում էին հայ գերիներին,կանանց,երեխաներին, տարեցներին և ի վերջո ե՞րբ են ադրբեջանցիները պատրաստվում գնալ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքներից»։























Comments