Ինչու՞ ԲՀԿ-ն չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Jun 25, 2021
1 min read

Վերջին մի քանի օրերի ընթացքում հետընտրական Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների, 5165 շարժման։
MediaHub-ը փորձեց ճշտել, թե ինչու ԲՀԿ-ն չի հանդիպել Փաշինյանի հետ։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործող իշխանության հանդեպ իրենց կուսակցության վերաբերմունքը նույնն է։
«Այժմ որևէ մեկնաբանություն չեմ ուզում տալ, միայն կասեմ, որ մեր խմբակցության գնահատականը՝ կապված ներկա իշխանության հետ, չի փոխվել»,- ասաց Աբովյանը։























Comments