top of page

Սա ռեպրեսիվ գործողությունների միտված քայլ է․ Աբովյանը՝ քրեական դատավարության օրենքը փոխելու մասին

Jun 30, 2021
1 min read


ԱԺ արտահերթ նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը նախագծի հեղինակներից հետաքրքրվեց՝ արդյոք առաջարկվող փոփոխությունները միտված են ավելի ընդլայնելու ձերբակալությունները։


«Կա կարծիք, որ սա ռեպրեսիվ գործողություններին միտված քայլ է», - ասաց Աբովյանը։


Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց, որ իր մոտեցումը հետևյալն է՝ որևիցե անմեղ մարդ որևէ հանգամանքում չպետք է հայտնվի անազատության մեջ, և որևիցե մեղավոր մարդ չպետք է օգտվի արդարադատության համակարգի թերություններից։


«Այս նախագիծը որևէ եղանակով չի ընդլայնում կամ չի սահմանափակում քրեական արդարադատություն իրականացնող դատարանի լիազորություններն այս կամ այն հարցում։ Այն պարզապես հստակեցնում է չափանիշները, հիմքերը, դեպքերը, որոնց պարագայում ձերբակալությունը կարող է լինել իրավաչափ, որոնց պարագայում՝ ոչ»։


Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նոր քրեական դատարավարության օրենսգիրքն, ի տարբերություն գործողի, արտացոլում է ժամանակակից միջազգային ստանդարտները։

Պատգամավորն ասաց նաև, որ նոր օրենսգիրքը կընդունվի հիմա, բայց ուժի մեջ կմտնի 2022 թվականին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page