Սոցցանցերում տարածում են լուր, թե իբր Երասխի մոտ կրակոցներ են. Աբովյանը դիմում է ՊՆ-ին
Jul 17, 2021
1 min read

ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ դիմելով ՊՆ-ին:
«Դիմում եմ ՊՆ-ի տեղեկատվական ծառայության պատասխանատուներին։ Ա՛յ ձեր ցավը տանեմ, ամբողջ տելեգրամը և ֆեյսբուքը ուղղակի պայթում է՝ տարածելով լուր, որ Երասխի մոտակայքում իբր ինտենսիվ կրակոցներ են լսվում։
Մի բան ասեք, տնաշե՛ն, թե չէ, կրկին անկապ ասեկոսեներ են տարածվում»,-գրել է Աբովյանը։























Comments