Եթե դելիմիտացիա սկսվի, միայն ադրբեջանա-թուրքական կողմը կհաղթի. Արման Աբովյան
- Jul 24, 2021
- 1 min read

7-րդ գումարման խորհրդարանի ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գեղարքունիքում այսօր տեղի ունեցած փոխհրաձգությունը, Երասխում առկա լարվածությունը և Սյունիքում ենթադրյալ սրացումը ապացուցում են ներքոհիշյալ երկու հիմնական թեզերը:
Բայց մինչ հերթական ռազմական լարվածության պատճառներին և հետևանքներին անցնելը անհրաժեշտ է անհապաղ վերապահում անել, որ այս իրավիճակը զարգացել է բացառապես փաշինյանական իշխանությունների կողմից աշխարհաքաղաքական իրողությունների անտեղյակության և իրավիճակը կանխատեսելու անկարողության պատճառով:
Զառանցանքը, թե փաշինյանական կառավարությունը բերեց «խաղաղության և բարգավաճման» դարաշրջան, կոտրվում է հայկական տարածքների օկուպացիայի, Հայաստանի գնդակոծման, թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից ՀՀ քաղաքացիների հափշտակման և առևանգման, հայ զինվորականների սպանության առաջ:
Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է և սա փաստ է, որն, ի դեպ, ամենամեծ սպառնալիքն է:
Այսպիսով․
1․Ադրբեջանը միտումնավոր հրահրում է ռազմական լարվածություն՝ դրանով ճանապարհ հարթելով ոչ միայն հնամենի հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու համար, այլև հրահրելու ռազմական բախում, ինչը ինդուլգենցիա կհանդիսանա նրանց Հայաստանի տարածքի հետագա ներխուժման համար:
2․ Ալիևը բոլոր հնարավոր ձևերով շտապեցնում է փաշինյանական իշխանություններին անհապաղ սկսել աշխատանքը սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ ՝ այդպիսով փորձելով իրավաբանորեն օրինականացնել իրենց կողմից Հայաստանի օկուպացված տարածքները և հասնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի կամավոր փոխանցմանը Ադրբեջանին:
Ի դեպ, դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը ոչ միայն Հայաստանի մասնատումն է, այլ նաև Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիայի օրինականացումը:
Այնպես որ սադրանքները կշարունակվեն:
Ի դեպ, Հայաստանի իշխանությունների բոլոր հեքիաթները, թե իբր Ալիևը խափանում է դելիմիտացիան և դեմարկացիան, կրկին ՀՀ իշխանությունների կողմից շատ մտածված քայլ է, ովքեր կրկին ինքնասպան «դելիմիտացիայի և դեմարկացիայի» իրենց համաձայնությունը կներկայացնեն որպես «հաղթանակ»:
Բայց եթե դելիմիտացիա սկսվի, այդ դեպքում միայն ադրբեջանա-թուրքական կողմը կհաղթի:
Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Այո՛, կարծում եմ ՝ առայժմ ամեն ինչ ձեզ մոտ կարգին է, քանի դեռ թուրքը կացինը ձեռքին չի մտել ձեր ննջասենյակ:
Ապագա kա՛. վայելեք։»:
Comments