«Բաղրամյան 26» -ում որոշել են, որ Գելափը շատ է անհանգստանում Փաշինյանի համար․ Արման Բոշյան
- Jun 18, 2021
- 1 min read

Փորձագետ Արման Բոշյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
««Բաղրամյան 26-ում» շատ են անհանգստանում Գելափի կողմից կատարված հարցումների արդյունքերից, սակայն այս անգամ նրանք ընդհանրապես անցան չափ ու սահման և սկսեցին տարբերություն դնել Գելափի ամերիկյան և շվեյցարական ներկայացուցչությունների միջև։ Հայկական Գելափը հենց Ցյուրիխում գրանցված ասոցիացիայի ներկայացուցչությունն է, որը ստեղծվել է 1947թ․ Ջ․ Գելափի կողմից։
Ամերիկյան Գելափը կապված չէ շվեյցարական Գելափին և դա նշված է նրանց կայքերում, որպեսզի շփոթություն չառաջանա։ Բայց «Բաղրամյան 26-ում» որոշել են, որ Գելափի ամերիկյան մասնաճյուղը շատ է անհանգստանում Փաշինյանի համար և դրա համար էլ նման պատճառաբանություն են հնարել։
Ձեզ հիասթափեցնեմ, Գելափի ամերիկյան մասնաճյուղում նույնիսկ տեղյակ չեն Փաշինյանի գոյության մասին»։























Comments