Խնդիրը ո՞րն է, ես անկեղծորեն չեմ հասկանում ձեր էս պանիկան․ Արման Եղոյանը՝ հայտնի փաստաթղթի մասին
- May 20, 2021
- 1 min read

MediaHub.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով «Փաստինֆո»-ի տեղեկություններին, որ «Իմ քայլը»-ն այսօր նիստ է անցկացրել, ասաց, որ ՀԾԿՀ-ի թեկնածուի հետ հանդիպում է եղել, բայց ինքը ներկա չի եղել։
Հարցին՝ տեղեկություններ ունե՞ք, թե արդյոք նիստի ժամանակ անդրադարձ կատարվել է Ադրբեջանի հետ ստորագրվելիք նոր փաստաթղթին, Եղոյանը պատասխանեց․ «Տեղյակ չեմ, բայց խնդիրը ո՞րն է, այս ի՞նչ աղմուկ է, չեմ հասկանում, ամեն դեպքում անդրադարձ կլինի»։
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում նման փաստաթղթի ստորագրմանը՝ Եղոյանը նշեց․ «Դուք գիտե՞ք՝ այնտեղ ինչ է գրված, ես ո՞նց կարող եմ վերաբերմունք ունենալ, եթե չգիտեմ՝ մեջը ինչ է գրված, սև ֆլոմաստերի՞ն ոնց ենք վերաբերում»։
Դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր հայտնել էր, որ որպես հայրենասեր մարդ՝ իրեն բավարարում է այդ փաստաթուղթը՝ Եղոյանը արձագանքեց․ «Դա ինքն է ասում, ես սև տողերին ո՞նց պիտի վերաբերեմ»։
Անդրադառնալով հարցին՝ եթե Միքայել Մինասյանը երեկ չհրապարակեր փաստաթուղթը, հնարավո՞ր է, որ դրա գոյության մասին ստորագրելուց հետո իմանայինք՝ Եղոյանը նշեց․ «Միգուցե նաև ստորագրելուց հետո իմանայիք, միգուցե և չիմանայիք, կամ ստորագրելուց առաջ իմանայիք, ի՞նչ իմանամ, խնդիրը ո՞րն է, Հայաստանի բոլոր միջպետական փաստաթղթերը նախօրոք հրապարակվո՞ւմ են»։ Մեր այն դիտարկմանը, որ անգամ փաստաթղթի ստորագրման հետ կապված բանակցային գործընթացի մասին որևէ տեղեկություն չկար, Եղոյանը հակադարձեց․ «Երկրորդ փաստաթղթի դեպքում էլ խոսք չկար, խնդիրը ո՞րն է, ես անկեղծորեն չեմ հասկանում ձեր էս պանիկան»։


























Comments