top of page

ԵՄ-ն 2,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանին կոմունիկացիաներ ստեղծելու համար. Եղոյան



ԵՄ-ն առաջիկա հինգ տարիներին Հայաստանում մոտ 2,6 մլրդ եվրոյի ներդրում կիրականացնի: Այդ մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:


Նրա խոսքով՝ այդ գումարը հենց այնպես չի տրվում, գումար, սովորաբար, տալիս են բարեփոխումների դիմաց:


«ԵՄ-ն ցանկանում է իր անմիջական հարևանությամբ ունենալ կանխատեսելի քաղաքականությամբ, կայուն երկրներ: Մենք համարվում ենք ԵՄ հարևանությամբ գտնվող երկիր, և ցանկացած տուրբուլենտություն դեպի ԵՄ տարածվելու ռիսկ ունի»,- նկատեց նա:


Ըստ Արման Եղոյանի՝ ԵՄ-ն նաև հետաքրքրվածություն ունի տարածաշրջանում ունենալ զարգացած կոմունիկացիաներով, անխափան տրանսպորտային կապեր ունեցող հարևաններ:


«2018 թվականին ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը ԵՄ ֆոնդից ավելացվեց մոտ 20 մլն եվրոյով, ապա քովիդի ժամանակ Հայաստանին տրամադրվեց մոտ 96 մլն եվրո, և նոր ծրագրով տարեկան տրամադրվող 65 մլն եվրոյին ավելանալու է նաև այս գումարը»,- ասաց Արման Եղոյանը:


Նա տեղեկացրեց, որ նման ներդրումային ծրագիր ԵՄ-ն իրականացնում է նաև հարևան Վրաստանում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page