top of page

Արմավիր քաղաքում այրվել են ավտոմեքենաների թափքեր

May 29, 2021
1 min read

Մայիսի 29-ին, ժամը 20:39-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում այրվում են ավտոմե­քենաներ:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում։


Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21:00-ին, մարել` 21:37-ին: Այրվել են 30 հատ չշահագործվող ավտոմեքենաների թափքեր։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page