top of page

Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը կդադարեցվի

May 17, 2021
1 min read

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին ժամը 09:00-ից մինչև մայիսի 19-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Սովետական, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Նաիրի, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան. Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի. Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և «Վեգաս», «Դեպրոտ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:


«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page