top of page

Էջմիածնում այրվել է մոտ 150 հակ անասնակեր

  • Nov 14, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 14-ին, ժամը 15:49-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մայիսյան փողոցի տներից մեկին հարակից հողամասում այրվում է անասնակեր։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:37-ին, մարվել՝ 17:22-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page