top of page

Արմավիրում տրակտորը կողաշրջվել է. վարորդին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են տեխնիկա

Oct 19, 2021
1 min read


Հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է և կան տեղեկություններ, որ ներսում արգելափակված քաղաքացի կա:

Դեպքի վայր է բերվել կռունկ, իսկ փրկարարները մոտ 2 ժամում հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով կարողացել են վարորդին դուրս բերել: Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page