top of page

Վթար՝ Արմավիրում. կան վիրավորներ

  • Jul 30, 2021
  • 1 min read

ree

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 42-ամյա Գեղամ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի և Կապան քաղաքի բնակիչ, 42-ամյա Լազար Գրիգորյանի վարած Mitsubishi Galant մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:


Արդեն առավոտյան՝ ժամը 06:30-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված վթարի հետևանքով Լ. Գրիգորյանի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 47-ամյա Գրիգոր Հարությունյանն ու 21-ամյա Վահե Հարությունյանը մարմնական վնասվածք են ստացել և տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:


Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Գրիգորյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page