top of page

Իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել. Աշոտյան

Aug 15, 2021
1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Աֆղանական իրադարձությունների գեոպիլիտիկ արձագանքը Հարավային Կովկասում» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում։


«Վերջին իրադարձությունները հեռավոր թվացող Աֆղանստանում Հայաստանի վրա չեն կարող չազդել հետևյալ պատճառներով։

1. Իսլամիստական շարժման հաղթանակը գերտերության աջակցությունը 20 տարի վայելող կառավարության նկատմամբ անխուսափելիորեն բերելու նոր իսլամիստական տրենդին ամբողջ աշխարհում՝ ներառյալ Թիւրքիան եւ Ադրբեջանը։

2. Թուրքիայի համար բացվում է երկարաժամկետ խաղի նոր հեռանկար՝ Միջին Ասիայիում, ինչը ավելացնելու է Էրդողանի առանց այդ էլ անառողջ ախորժակը այլ տարածաշրջաններում։

3. Թեպետ այս պահին պաշտոնական Մոսկվան զուսպ է իրադարձությունների նկատմամբ և թալիբների հետ երկկողմ շփումների մեխանիզմներ ու փորձ է կուտակում, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի ասիական հատվածի համար առաջացող նոր մարտահրավերները ՝ տեռորիզմ, միգրացիա, սեպարատիզմ, նարկոտրաֆիկ, գլխացավանք կարող են դառնալ Ռուսաստանի համար, հավելյալ գեոպոլիտիկ լարվածություն և առկա սահմանափակ ռեսուրսների վերաբաշխոմ բերելով։

4. Թալիբները փաստացի հանդիսանում են Պակիստանի «պրոքսի» ուժ, իսկ հայ-պակիստանական հարաբերություններում որևէ դրական հեռանկար տեսանելի ապագայում բացառված է (հիշեք նաև վերջին Արցախյան պատերազմում Պակիստանի թշնամական ներառումը)։

5. Ռուսաստանի սահմանների երկայնքով ապակայունացման նոր օջախների առաջացումը ավելացնելու է լարվածությունը նաև Հարավային Կովկասում։

Իսկ մեր երկիրը այս խառը ժամանակներում ղեկավարում է ոչ թե իր ժողովրդին առաջնորդող Մովսեսը, այլ անգլուխ ձիավորը»,- գրել է Աշոտյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page