top of page

Ինչու՞ գերիների փոխանակման պրոցեսում ավելացավ նոր տարր՝ ականապատված տարածքների քարտեզներ․ Աշոտյան

Aug 31, 2021
1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Լավրովի և Միրզոյանի ասուլիսից մի քանի կարևոր շեշտադրում.


Գերիների հարցը


Ասուլիսը ևս մեկ անգամ փաստեց, որ մեր տղաների շարունակվող գերեվարումը Ադրբեջանի կողմից բացառապես կապիտուլյանտի մեղքով է՝

ա. Ինչու՞ հայկական կողմը միանգամից, անվերապահ և մի բան էլ ավել կատարեց նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը գերիների փոխանակման մասին:

բ. Ինչու՞ գերիների փոխանակման պրոցեսում ավելացավ նոր տարր՝ ականապատված տարածքների քարտեզներ: Չէ՞ որ նման նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկար:


գ. Ինչու՞ առանց մեր տղաների հարցը լուծելու Ադրբեջանի հետ գնացիք հետագա պայմանավորվածությունների: Չէ՞ որ եթե ինքներդ չեք կարևորել այդ խնդիրը, թշնամին կձգի այնքան, որքան կարող է օգուտով շահարկել այն: Խոսքը գնում է Զանգելանի և Կուբաթլուի տարածքները հանձնելու դեկտեմբերյան "բանավոր " պայմանավորվածության և հունվարի 11-ի "ապաշրջափակող" հայտարարության մասին:

դ. Միջնորդ երկիրը հստակ ընդգծեց, որ ջանքեր չի խնայում այս հարցը կարգավորելու համար, սակայն իր վրա խնդրի կարգավորման պատասխանատվություն չի վերցնելու:


Խաղաղ պայմանագրի մասին

ա. Ռուսաստանի արտգործնախարարը ասուլիսին հստակ տարանջատեց դելիմիտացիայի հարցը Հայաստան-Ադրբեջան խաղաղ պայմանագրից, երբ առաջին դեպքում ընդգծեց Ռուսաստանի պատրաստակամությունը լիակատար աջակցելու, իսկ երկրորդ դեպքում ուղղակի վերահասցեագրեց հարցը օմեգային:


բ. Լավրովը շատ ուղիղ մեսիջ տվեց մեզ. եթե Հայաստանը հրաժարվի Արցախից, դա բացառապես այսօրվա կապիտուլյանտների մեղքն է լինելու»:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page