Չարչյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել․ նրա վիճակը ծանր է․ պաշտպան

Արմեն Չարչյանի առողջական վիճակը նույնն է, վիճակը ծանր է։ Մինչ օրս Արմեն Չարչյանը շարունակում է ստանալ 100-ից ավել միավոր ինսուլին, ինչը խնդրահարույց հանգամանք է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ատարանն ավելի վաղ հետաձգել էր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության լուծումը, մինչև Չարչյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություն ստանալը։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մինչ օրս դատաբժշկական եզրակացություն չունեն, օր օրի սպասում են, թե երբ կլինի եզրակացությունը, որ հաջորդ դատական նիստով դատաբժշկական եզրակացության պայմաններում քննարկվի խափանման միջոցի փոփոխման հարցը։ Չարչյանը ներկայումս գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում։























Comments