top of page

Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի․ «1Lurer.am»

Sep 21, 2021
1 min read


ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Այդ մասին գրում է 1Lurer.am-ը։


Պատգամավորը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները:


Հայցի պատճառը Խաչատուր Սուքիասյանի՝ խորհրդարանում արած այն հայտարարությունն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, երբեք չզբաղվելով բիզնեսով, 100 մլն դոլար կարողություն ունի:

Արմեն Գևորգյանը, հիշեցնենք, մեղադրվում է գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու, նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page