top of page

Բարձր ենք գնահատում պատերազմի մասին Հնդկաստանի հասցեական հայտարարությունները. Արմեն Գրիգորյան

  • Aug 16, 2021
  • 1 min read


Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։


Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը և նրա տիկինը, եղել են նաև այլ հյուրեր։

«Երկու երկրների ժողովուրդների հարաբերություններն աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական գործընկերային համագործակցության»,–ասել է Գրիգորյանը։


Նա նշել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները:


Իսկ տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը:Բացի այդ, ըստ Գրիգորյանի,Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page