top of page

Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Oct 4, 2021
1 min read


Հոկտեմբերի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, տեղեկացնում է ԱԽՔ գրասենակը։


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգիստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:


Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք այլ հարցերի շուրջ: Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել է, որ Թեհրանը ամենաբարձր մակարդակով փորձելու է զարգացնել հարաբերությունները եղբայր և բարեկամ Հայաստանի հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page