top of page

Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի վերաբերյալ. Արմեն Գրիգորյան

Oct 22, 2021
1 min read

Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի վերաբերյալ։ Այդ մասին «Rusarm.info»-ի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային նոր ձեւաչափի ձեւավորման հարցին, որում ընթադրվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությունը. նման առաջարկ պատերազմից հետո հնչեցրել է Թուրքիան, պատերազմի ընթացքում տարածաշրջանային ձևաչափ ձևավորելու առաջարկ էր ներկայացրել Իրանը, իսկ վերջերս դրա վերաբերյալ դրական էր արտահայտվել ՌԴ արտգործնախարարը:


«Ձևաչափը դեռ հստակեցված չէ, երբ ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Բնականաբար, մենք քննարկում ենք այն, որոշ դիրքորոշումներ ներկայացրել ենք մեր գործընկերներին, և նրանք ըմբռնումով են մոտենում մեզ»,- ասել է Գրիգորյանը։


Գրիգորյանն ասել է նաև, որ Հայաստանը կարեւորում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը, բայց նաեւ առանձնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումները։


«Ընտրություններից հետո ստանալով մանդատ խաղաղության դարաշրջանը բացելու համար՝ մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ Ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական։ Տնտեսական կարգավորումը մեզ համար լայն հնարավորություններ է բացում։ Միայն եթե նայեք Երևան-Կարս երկաթգծին, կտեսնեք, թե տնտեսական որքան հնարավորություններ են բացվում, Թուրքիան էլ է շահելու Երևան-Կարս երկաթուղուց, քանի որ դրա այլընտրանքը չունի», - նշել է ԱԽ է Գրիգորյանը։


Արմեն Գրիգորյանն ասել է նաև, որ Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրման հարց չի քննարկվել և չի էլ քննարկվում, և որ դրա մասին պայմանավորվածություններ չկան:




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page